Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up
Նկար
Volunteer page banner

Ակտիվացրե՛ք ապագան

Կամավորի՛ր ՀԲԸՄ-ի հետ

Նկար
Volunteers doing renovation in a village school in Armenia
Նկար
Happy volunteer with a kid
Նկար
Volunteer Mentoring Women Entrepreneurs
Նկար
Clothing drive

Կամավորե՛ք Հայաստանում

Մենք հնարավորություն ենք տալիս բոլոր տարիքի կամավորներին Հայաստանում կատարել կամավոր աշխատանք՝ ներառյալ երեխաների հետ հատուկ նախաձեռնությունները, շինարարական աշխատանքները, օգնության պարագաների բաշխումը, կարիքավորներին տաք կերակուրներ բաշխելը և այլն: 

«Բացահայտի՛ր Հայաստանը». պատանիները ուսումնասիրում են երկրի մշակույթն ու ժառանգությունը՝ համատեղելով այդ ամենը համայնքային աշխատանքների հետ:

«Հայաստան. կյանքի երկիր». երիտասարդներն իրականացնում են շինարարական աշխատանքներ գյուղական համայնքներում:

«Հայեր, համախմբվե՛ք». տարբեր տարիքի կամավորները մեկ շաբաթ շարունակ ընդգրկվում են օգնության բաշխման ծրագրերում:



Մենթորության և մասնագիտական ներգրավման հնարավորություններ ենք առաջարկում կամավորների համար, ովքեր ցանկանում են իրենց փորձն ու ժամանակը ներդնել հեռակա կամ առկա եղանակով: 

«ԱՆԻ լեզվի ուսուցում». օգնե՛ք արհեստավարժ կանանց կատարելագործել խոսակցական անգլերենի իրենց հմտությունները:

«Բիզնես մենթորներ»․ տրամադրե՛ք անհատական ուղղորդում կամ վարեք արդյունաբերության համապասխան ոլորտի սեմինարներ կանանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել գիտելիքները կամ սկսել իրենց մասնագիտական ուղին:

Կամավորե՛ք տեղական համայնքներում

Տեղական համայնքներում հայերի հետ համայնքային աշխատանք կատարելը անչափ խրախուսելի փորձառություն է: Անկախ նրանից, դուք ցանկանում եք ներգրավվել նոր ծրագրի գործարկման գործընթացում, միանալ մեր ցանցային կոմիտեներից մեկին, կազմակերպել դրամահավաք կամ միջոցառում, յուրաքանչյուր քաղաքում առաջարկում ենք յուրահատուկ հնարավորությունների շարք: 

Միացե՛ք կամ բացե՛ք Երիտասարդ արհեստավարժների խումբ կամ մասնաճյուղ ձեր տարածաշրջանում:

Դարձե՛ք մենթոր կամ խորհրդատու մեր երիտասարդական ծրագրերից կամ ճամբարներից մեկում:

Օգնե՛ք պլանավորել տեղական միջոցառում կամ դրամահավաք:

Նկար
Volunteer distributing food box to a woman from Artsakh

Ծառայե՛ք Հայրենիքում

Իմացե՛ք ավելին
X

Ծառայություն Հայրենիքում

Նկար








ATDV Volunteer page image

Կառուցել, ստեղծել, տարածել

ՀԲԸՄ-ն մի շարք ծրագրեր ունի այն կամավորների համար, ովքեր ցանկանում են ժամանակ անցկացնել Հայաստանում ու լծվել աշխատանքի: «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը, որը նախատեսված է պատանիների համար, ներառում է համայնքային ծառայության բաղադրիչ, իսկ կամավորական ծրագրերը երիտասարդ չափահասների համար են:

«Հայաստան, կյանքի երկիր» ծրագրով օգոստոսին երեք շաբաթ անցկացրե'ք գյուղում և օգնե՛ք տեղական համայնքներին: Նախկին խմբերը վերանորոգել են դասասենյակներ ու համայնքային կենտրոններ, բաժանել են ապրանքներ ու հագուստեղեն, նպաստել գյուղերի ընդհանուր բարեկեցությանը: Խրախուսվում է 18 և բարձր տարիքի երիտասարդների մասնակցությունը ծրագրին:

«Հայեր, համախմբվե՛ք» ծրագիրը նրանց համար է, ովքեր ցանկանում են մեկ բովանդակալից շաբաթ անցկացնել Հայաստանում: Կամավորները կարող են մնալ ՀԲԸՄ-ի տրամադրած բնակարաններում ու մասնակցել կամավորական աշխատանքների, ինչպես՝ մարդասիրական փաթեթների բաշխումը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքը և ընտանեկան միջոցառումների կազմակերպումը: Խրախուսվում է տասնութ և բարձր տարիքի երիտասարդների մասնակցությունը ծրագրին:

Մեկնե՞լ եք Հայաստան և ուզու՞մ եք օգնել: Կապվեք մեզ հետ՝ volunteer@agbu.org՝ իմանալու, թե արդյոք առաջիկայում նախատեսվում է օգնության ծրագիր:

Նկար








Volunteer of AGBU Business Mentor Program

Միացե՛ք, սովորեցրե՛ք, սովորե՛ք

Մարդկային կապիտալը մեր մեծագույն արժեքն է Հայաստանում, իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ժամանակն ու կարողությունները ի սպաս դնել որպես ոլորտի փորձագետներ կամ ուսուցիչներ, ՀԲԸՄ-ն ունի մի շարք հնարավորություններ:

ՀԲԸՄ բիզնես մենթորներ. կիսվե՛ք ձեր մասնագիտական փորձով Կանանց հզորացման նախաձեռնության մասնակիցների և շրջանավարտների հետ: Ոլորտի փորձագետները կարող են ծառայել որպես մենթորներ, հրավիրյալ բանախոսներ և աշխատաժողովների ղեկավարներ՝ առկա և հեռակա ձևաչափով: 

«ԱՆԻ» լեզվի ուսուցման ծրագիր. Մեր հայաստանյան ծրագրերի շատ մասնակիցներ ձգտում են բարելավել անգլերենի խոսակցական հմտությունները: Առցանց ուսուցիչները կարող են հսկայական ազդեցություն ունենալ՝ օգնելով ստեղծել խոսակցական լեզվի վստահություն և սահունություն: ՀԲԸՄ-ն տրամադրում է ուսումնական պլանի ուղեցույց, և ուսուցիչներն առցանց ձևաչափով կապ են հաստատում մասնակիցների հետ: 

ԹՈՒՄՈ աշխատարաններ. ԹՈՒՄՈxՀԲԸՄ-ի մեր համագործակցությունը խրախուսում է նաև սփյուռքի փորձագետներին՝ ղեկավարելու Ուսուցման լաբորատորիաներն ու անձամբ կապ հաստատելու Հայաստանի և Արցախի պատանիների հետ՝ առկա կամ առցանց ձևաչափով:

 

 

Նկար
Through its partnership with AGBU and TUMO Center for Creati

Մենթոր և մոտիվացիա

Իմացե՛ք ավելին
X

Մենթոր և մոտիվացիա

Նկար








GORIZ Speaker

    Կերտել նոր սերունդներ

Գլոբալ առաջնորդության ծրագրի մենթորներ. Մեր երկարամյա Գլոբալ առաջնորդության ծրագրի մենթորությունը կապում է տարբեր քաղաքներում իրենց ամառը միասին անցկացնող մասնագետներին և ուսանողներին: Ծրագիրը խրախուսում է կայացած մասնագետների և իրենց մասնագիտական ասպարեզում վաղ քայլեր ձեռնարկողների միջև ցանցային կապի ստեղծումը: Ծրագրով անհատական ​​մենթորության, ինչպես նաև ավելի մեծ աշխատաժողովներում խոսելու հնարավորություններ են ստեղծվում` առկա և/կամ առցանց ձևաչափով:

«Կորիզ» առաջնորդության ծրագրի բանախոսներ. Եվրոպայում տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր հետաքրքրված են կարիերայի և համայնքի ղեկավարությամբ և շահերի պաշտպանությամբ, միավորվում են տարբեր աշխատաժողովների և համաժողովների ընթացքում: Ծրագրի խոսնակները կարող են կարևոր խորհուրդներ տալ բարձր առաջադիմություն ունեցող անձանց՝ առկա և/կամ առցանց ձևաչափով:

«Հաջորդ սերունդ» մենթորություն (Կալիֆորնիա). 20 տարի շարունակ Գլենդելում, Կալիֆորնիա նահանգի պատանիներն այս ծրագրի շնորհիվ օգտվել են մեծահասակների դրական օրինակներից, նրանց առաջնորդությունից և ներկայությունից: Մենթորները առկա ձևաչափով կապվում են պատանիների հետ և լրացուցիչ աջակցություն ցուցաբերում նրանց դժվարությունները հաղթահարելու ճանապարհին:

Տեղական երիտասարդ արհեստավարժների մենթորություն. Մեր երիտասարդ արհեստավարժների խմբերից շատերն իրենց համայնքներում առաջարկում են կարիերայի առաջմղման հնարավորություններ՝ կապելով սկսնակ մասնագետներին փորձառու մասնագետների հետ: Բացի այդ, մեր ԵԱ խմբերը առկա և/կամ առցանց ձևաչափով կազմակերպում են դասախոսությունների ու բանախոսությունների շարքեր՝ փորձագետ հաղորդավարների մասնակցությամբ:

 

Նկար








WE Mentor

Մենթոր՝ Հայաստանում

Մարդկային կապիտալը Հայաստանում մեր մեծագույն արժեքն է, և նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ժամանակն ու կարողությունները հատկացնել որպես ոլորտի փորձագետներ կամ ուսուցիչներ, ՀԲԸՄ-ն առաջարկում է մի շարք հնարավորություններ՝ ինչպես առկա, այնպես էլ առցանց եղանակով:

ՀԲԸՄ բիզնես մենթորներ. կիսվե՛ք ձեր փորձով «Կին ձեռներեցներ» և ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության մյուս ծրագրերի մասնակիցների և շրջանավարտների հետ: Ոլորտի փորձագետները կարող են հանդես գալ իբրև մենթորներ, հրավիրյալ բանախոսներ և աշխատաժողովների ղեկավարներ: Պարտավորությունները կարող են տարբերվել տևողությամբ և լինել առկա և/կամ առցանց ձևաչափով:

«ԱՆԻ» լեզվի ուսուցման ծրագիր. Մեր հայաստանյան ծրագրերի շատ մասնակիցներ ձգտում են բարելավել անգլերենի իրենց խոսակցական հմտությունները: Առցանց ուսուցիչները կարող են հսկայական ազդեցություն ունենալ՝ օգնելով ստեղծել խոսակցական լեզվի վստահություն և սահունություն: ՀԲԸՄ-ն տրամադրում է ուսումնական պլանի ուղեցույց, և ակնկալվում է, որ ուսուցիչները կանոնավոր կերպով առցանց կապ կհաստատեն մասնակիցների հետ:

ԹՈՒՄՈ աշխատարաններ. ԹՈՒՄՈxՀԲԸՄ-ի մեր համագործակցությունը խրախուսում է նաև սփյուռքի փորձագետներին՝ ղեկավարելու Ուսուցման լաբորատորիաներն ու անձամբ կապ հաստատելու Հայաստանի և Արցախի պատանիների հետ՝ առկա կամ առցանց ձևաչափով:

 

 

Նկար
Focus 2019 conference panelist

Ակտիվացրե՛ք համայնքները

Իմացե՛ք ավելին
X

Մեր համայնքները, մեր կորիզը

Տեղական համայնքներում կամավորները ծառայում են բազմաթիվ ձևերով՝ կառավարելով մեր մասնաճյուղերը, կամ Երիտասարդ արհեստավարժների հանձնաժողովները, իրականացնելով միջոցառումներ կամ վարելով ծրագրեր՝ ինչպիսիք են կատարողական արվեստի նախաձեռնությունները, սկաուտական ու մարզական խմբերն ու ճամբարները: Այս ծրագրերի ու շարժումների համար գործում են  հանձնաժողովներ, իսկ եթե չկա նման հանձնաժողով, ձեզ հրավիրում ենք հիմնելու համապատասխան հանձնաժողով:

Մասնաճյուղեր և հանձնախմբեր. Մշակել տեղական ծրագրեր՝ ներառյալ կրթական և մշակութային նախաձեռնությունները, կազմակերպել միջոցառումներ ու դրամահավաքներ, հաճախ վերահսկել արվեստի և երիտասարդական հանձնաժողովները:

Երիտասարդ արհեստավարժների խմբեր. 22-40 տարեկան անհատները միավորվում են ՀԲԸՄ հովանու ներքո՝ անցկացնելու մտքերի փոխանակման ու բանավիճային միջոցառումներ, ժողովներ, դրամահավաքներ և սոցիալական միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս կապ հաստատել հասակակիցների միջև: Վերջին տարիներին մեր Երիտասարդ արհեստավարժների խմբերն ավելի մեծ դեր են ստանձնել որպես ակտիվիստներ տեղական և գլոբալ մակարդակներում:

Սկաուտներ/Սպորտ (ՀԵԸ). Այս կոմիտեները ծառայում են տեղական սկաուտական խմբերի և սպորտային լիգաների գործարկման ավելի կենտրոնացված նպատակին: Կամավորները հաճախ անհրաժեշտ են որպես առաջնորդներ, կազմակերպիչներ, մարզիչներ և այլն:

Երիտասարդական ծրագրեր. Կախված համայնքի ժողովրդագրությունից, ըստ անհրաժեշտության, կամավորները երիտասարդների ներգրավման ծրագրեր են նախաձեռնում, ինչպիսիք են ճամբարները, արտադպրոցական ծրագրերը և այլն:

Արվեստի հանձնախմբեր. Երգչախմբերից մինչև պարախմբեր, թատերախմբեր և այլն, տեղական հանձնախմբերը համախմբվում են գեղարվեստական ​​արտահայտման հնարավորություններ ստեղծելու համար: Բացի այդ, կամավորները կարող են նաև աշխատել ՀԲԸՄ Կատարողական արվեստի բաժնի հետ՝ բեմում, էկրանին և պատկերասրահներում՝ հայ տաղանդների տպավորիչ ցուցադրություններ ստեղծելու համար:

Ավելին իմանալու և ձեզ մոտ առկա հնարավորությունները պարզելու համար կապվեք volunteer@agbu.org էլ. հասցեով:

Նկար
Young Professionals community in South Korea

Young Professionals community in South Korea

 

Նկար
spinathon participant

Ֆինանսավորե՛ք ապագան

Իմացե՛ք ավելին
X

Աջակցություն և դրամահավաք

Մեր կամավորները շարունակում են զարգանալ և աջակցել ՀԲԸՄ-ին: Մեր ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար ապավինում ենք մեր նվիրատուների առատաձեռնությանը, իսկ կամավորները կարող են միանալ որևէ հանձնախմբի՝ պլանավորելու դրամահավաքի միջոցառում կամ կազմակերպելու իրենց հատուկ​​ միջոցառումը:

Միջոցները կարող են ուղղվել ՀԲԸՄ-ի Հնարավորությունների հիմնադրամին, ՀԲԸՄ-ի կոնկրետ ծրագրին կամ նպատակին:

Կամավորների կողմից ծրագրված միջոցառումների օրինակները ներառում են թեմատիկ երեկույթներ, լուռ աճուրդներ, աշխատաժողովներ կամ համաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, համերգներ կամ ընթրիքներ: Որոշ կամավորներ նախընտրում են ՀԲԸՄ-ին նվիրել վազք, քայլարշավ կամ հեծանվավազք: Մյուսները ընդունելություններ են կազմակերպում իրենց տանը՝ բարձրացնելու ՀԲԸՄ-ի նախաձեռնությունների մասին իրազեկությունն ու ապահովելու դրանց ֆինանսավորումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք give@agbu.org:

Նկար
YP Yerevan Fundraise for women

YP Yerevan Fundraise for women

Միացե՛ք

Հետաքրքրվա՞ծ եք կամավորությամբ: Նոր գաղափար ունե՞ք: Մենք սիրում ենք լսել մոտիվացված անհատներին, որոնք պատրաստ են նվիրաբերել իրենց ժամանակը։ Գրե՛ք volunteer@agbu.org էլ. հասցեին կամ լրացրե՛ք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Խնդրում ենք ձեր տվյալները լրացնել անգլերեն։

Personal Information

Please include country code.
Enter year-month-day

Professional Information

Privacy Preferences

Volunteer Information

Please tell us a little about your interests so we may match you with the best AGBU volunteer opportunities.
Armenia Opportunities
Diaspora Opportunities
Volunteer Interest
For some of our volunteer work with Armenia, certain languages are preferred. Please indicate in which languages you are comfortable communicating.

ՀԲԸՄ-ն պահպանում է ձեր գաղտնիությունը: Վերևում ներառված տվյալները պահպանվում են գաղտնիության միջազգային չափանիշներին համապատասխան (ներառյալ GDPR-ը) և օգտագործվում են ձեզ մեր իրադարձությունների, ծրագրերի և նորությունների մասին տեղեկացնելու համար: ՀԲԸՄ-ի ձեր բաժանորդագրությունը կառավարելու համար ուղարկե՛ք նամակ dbupdate@agbu.org էլ. հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Գաղտնիության ծանուցումը, պայմաններն ու դրույթները:

video thumbnail

Մեր կամավորները տարբեր են, բայց ունեն մեկ ընդհանուր հետաքրքրություն՝ փոփոխություն բերելը:

Տեսե՛ք, թե ինչ են ասում մասնակիցները մեր մասին.

ՀԲԸՄ-ի կամավորության ուժը

Կարդացե՛ք, թե ինչպես է մեր կամավորական ցանցը ծառայում տեղական և գլոբալ մակարդակներում: Նյութերն հասանելի են անգլերենով:

Bricks and Bonds

Bricks and Bonds

Thanks to AGBU, we have modernized classrooms, heating systems, and created a space where children want to learn. Families who once sent their kids elsewhere are now bringing them back.
Ավելին
Marie-Ange Siranousian

Passing on our heritage

Ever since I was a child, I've been lucky enough to experience the richness of my dual culture to th...
Ավելին
Tigran Tsitoghdzyan in front of his artworks

Portrait of a Prodigy

How Tigran Tsitoghdzyan became a global art sensation on his own terms
Ավելին
Insider_v15_Labors of Love_Carla Stambulian

Labors of Love

How Carla Stamboulian’s volunteer experiences in Armenia led her to move there 
Ավելին
AGBU Impact Cover Photo

Exodus from Artsakh

Expelled from their ancestral lands, the people of Artsakh find comfort and hope across the border
Ավելին
AGBU Demirdjian School Alumna and ANI Language Coach Volunteer Araxie Altounian

Complex Chords

Araxie Altounian deepens appreciation of Armenian musicians 
Ավելին
Ara Balikian at his law offices in Lexington, MA

The Consummate Volunteer

AGBU New England Chair Ara Balikian on the power of human connections
Ավելին
High Fidelity

High Fidelity

How loyalty to his dream of composing and producing music put Joe Khajadourian on the path to success
Ավելին
John and Sosi Balian

From Beneficiaries to Benefactors

John and Sosi Balian’s story of transformation
Ավելին
Insider_v15_The Ripple Effect_COVER_Gayane_Khodaverdi

The Ripple Effect

AGBU Milan’s Gayane Khodaveerdi takes small actions to make a big impact 
Ավելին
Դիտե՛ք ավելին
Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն