Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up
Նկար
A group of students at the AUA

ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կրթական հաստատությունների ներգրավմամբ ուսանողների հզորացում

ՀԲԸՄ-ն աջակցում և համագործակցում է առաջատար համալսարանների հետ՝ օգնելու Հայաստանի լավագույն ուսանողներին իրականացնելու իրենց ակադեմիական և կարիերայի ներուժը, ինչպես նաև հարստացնելու երկրի աշխատուժը:

Հայաստանի անկախացումից ի վեր աջակցել ենք համալսարանական ենթակառուցվածքների զարգացմանն ու տրամադրել կրթաթոշակներ՝ հնարավորություններ ստեղծելով քաղաքային ու գյուղական բնակավայրերի ուսանողների համար: Հայաստանի ամերիկյան համալսարանին, Երևանի պետական ​​համալսարանին և Հայաստանում ֆրանսիական համալսարանին տրամադրած մեր աջակցությունն ուսանողների յուրաքանչյուր սերնդի կրթում է երկրի ու ժամանակի կարիքներին համապատասխան:

ՏԵՍԼԱԿԱՆ:

Անկախ Հայաստանի առաջին տարիների տնտեսական ու քաղաքական ցնցումների ժամանակաշրջանում ՀԲԸՄ-ն օգնեց պահպանել Հայաստանի համալսարանները՝ դադարեցնելու ուղեղների լուրջ արտահոսքն երկրից ու ամրապնդելու Հայաստանի ամենաթանկ ակտիվը՝ մարդկային կապիտալը:

Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)

ՀԲԸՄ-ի զգալի աջակցությամբ 1991 թ. բացվեց ՀԱՀ-ն` օգնելու նոր սերնդի ղեկավարների պատրաստմանն ինքնակառավարման ոլորտում և զարգացնելու առաջադեմ արևմտյան կրթությունը՝ ազատ շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան: ՀԱՀ-ն արագորեն ընդլայնվեց՝ առաջարկելով որակյալ կրթություն բիզնեսի կառավարման, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և հանրային առողջության ոլորտներում:

ՀԲԸՄ-ի, Կալիֆորնիայի համալսարանի (UC) և Հայաստանի կառավարության համագործակցությամբ ՀԱՀ-ը դառնալու էր տարածաշրջանում ԱՄՆ հավատարմագրված առաջին և միակ համալսարանը:

ՀԲԸՄ-ի հանգուցյալ Կենտրոնական Վարչության անդամ Դոկտոր Միհրան Աղբաբյանի և ՀԲԸՄ-ի հանգուցյալ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի ղեկավարությամբ՝ համալսարանը շուտով դարձավ երկրի գերազանցության կենտրոնը: Տարիների ընթացքում ՀԲԸՄ բարերարներն իրենց ներդրումն են ունեցել համալսարանի խոշոր ծրագրերում: Առավել ուշագրավ է համալսարանի Մանուկյան բիզնեսի և տնտեսագիտության քոլեջը, որը հիմնադրվել է 2002 թ.: Բացի այդ, ՀԲԸՄ-ն մեծ ներկայություն է ունեցել համալսարանի տնօրենների խորհրդում՝  առավելագույնի հասցնելու հաստատության երկարաժամկետ աշխատանքը:

ՀԲԸՄ-ն ապահովում է նաև կրթության հասանելությունն Արցախում՝ ՀԱՀ շարունակական կրթության ծրագրի միջոցով: Դասընթացները ներառում են անգլերեն լեզվի, ռազմավարական կառավարման, գործադիր ղեկավարության, հանրային քաղաքականության կառավարման, զբոսաշրջության ու հյուրընկալության կառավարման ոլորտները:

Մինչ օրս ՀԲԸՄ-ն շարունակում է մնալ ՀԱՀ-ի, նրա մասնաճյուղերի և ծրագրերի հիմնական ռազմավարական գործընկերն ու ֆինանսական աջակիցը:

video thumbnail
Նկար
AUA students in computer class in 1994
Նկար
AUA students in biology class in 1994
Նկար
AUA students sitting together and studying in the library
Նկար
AUA student and professor
Նկար
AGBU Scholar at the AUA Library
Նկար
AUA student and professor
Նկար
AUA students in computer lounge
Նկար
Graduates sitting and looking at a program

Բարձրագույն կրթության հասանելիություն

Երևանի պետական ​​համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ մեր համագործակցությունը հարյուրավոր ուսանողների գլոբալ մրցունակ կրթության հնարավորություն է տվել:

ՀԲԸՄ-ն կարևոր դեր է խաղացել ԵՊՀ պատմության մեջ, դեռևս 1927թ.-ին, երբ ՀԲԸՄ-ն տարեկան հատկացումներ տրամադարեց համալսարանին: Հետագա տարիներին ՀԲԸՄ-ն շարունակեց իր աջակցությունը: 1930 թ. Պողոս Նուբարի անունը կրող հիմնադրամի միջոցներով կառուցվել է «Բարեգործականի տուն» բնակելի շենքը ԵՊՀ դասախոսների, ինչպես նաև այլ հայ մտավորականների համար։ ՀԲԸՄ-ն այս ընթացքում նաև ժամանակակից սարքավորումներ է տրամադրել համալսարանի գիտա​​հետազոտությունների համար: Վերջին տարիներին աշխատել ենք նաև ԵՊՀ-ում վերանորոգման և առաջադեմ տեխնոլոգիաների ապահովման ուղղությամբ:

Առաջին անգամ համագործակցելով UFAR-ի հետ 2004 թ.՝ կրթաթոշակներ ենք տրամադրել տարբեր կրթական ուղղությունների ուսանողներին: Բացի այդ, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղերի աջակցությամբ մշակել ենք պրակտիկայի ծրագիր Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որի շնորհիվ ուսանողներն անգնահատելի փորձաշրջան են անցկացնում Ֆրանսիայում՝ բարելավելու իրենց լեզվական հմտություններն ու զբաղվածության ներուժը:

Բարեգործականի շենքը
Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն