Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Կառուցելով կայուն հայրենիք

Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմնաքարն առաջին հերթին մեր հավաքական ինքնության կենդանի դրսևորման ապահովումն է մի երկրի սահմաններում, որը միաժամանակ ինքնիշխան ազգային պետություն է և մեր նախնիների հայրենիքը: ՀԲԸՄ-ն աշխատում է հզորացնել երկիրը՝  վերելքի ուղին հարթող ենթակառուցվածքների և ռեսուրսների ապահովմամբ: Ազգակերտման այս ռազմավարությունները կարևոր նշանակություն ունեն երկարաժամկետ ազգային կենսունակության ու տնտեսական աճի խթանման համար: Ամենախոցելիներին ապահովություն ներշնչող մեր ցանցերով, աշխատանք փնտրողներին և հավակնոտ ձեռներեցներին տրամադրվող մեր աջակցությամբ ու կապերով կամրջում ենք նրանց համաշխարհային շուկաների հետ: Հայաստանի զարգացմանն ուղղված ՀԲԸՄ-ի հանձնառություններն արտացոլված են Միության ռազմավարական ծրագրերում, որոնք ուղղված են կայուն տնտեսական աճի ու կայունության ապահովմանը։

Senior dining centers

Սոցիալական ծառայությունների մատուցում

ՀԲԸՄ-ի՝ Հայաստանի խոցելի քաղաքացիներին աջակցող բազմաթիվ ծրագրերից են ՀԲԸՄ երեք բարեգործական ճաշարանները, որոնք ամենօրյա սնունդ են ապահովում ցածր եկամուտ ունեցող տարեցներին, ՀԲԸՄ հինգ Հայ կին կենտրոնները, որոնք բարեկեցություն են ապահովում հղի և մայրացած կանանց և նորածիններին: Մենք նաև միավորել ենք մեր ուժերը Կանանց աջակցության կենտրոնի հետ՝ ֆինանսավորելով ընտանեկան բռնության զոհերի հետ տարվող նրանց աշխատանքը:

LEAP participant

Ներդրումներ մարդկային կապիտալում

ՀԲԸՄ-ն շոշափելի հնարավորություններ է ստեղծում Հայաստանում վերընթացի ապահովման համար։ ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը մեծահասակներին առաջարկում է շարունակական կրթություն, իսկ զբոսաշրջության և պետական կառավարման ոլորտներում աշխատողներին՝ վերապատրաստման դասընթացներ: Հայաստանում գենդերային բացը լրացնելու համար ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը մեկնարկեց ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» և ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրերը՝ ներգրավելով նաև տեղական և միջազգային փորձագետների:

Ultrasound doctor

Առողջությունը դիտարկելով որպես հարստություն

Որակյալ և մատչելի առողջապահական խնամքի հասանելիությունը հիմնարար է Հայաստանում ընտանիքի կայունության և արտադրողականության բարձրացման համար: Այդ նպատակով ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լևոն և Կլաուդիա Նազարյան գերձայնային բժշկության կենտրոնը բարձրացնում է ախտորոշիչ թեստավորման մակարդակը՝ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ և արևմտյան չափանիշներով վերապատրաստված բժշկական անձնակազի ներգրավմամբ, իսկ ՀԲԸՄ Կլաուդիա Նազարյան բժշկական կենտրոնն էլ անվճար բժշկական խորհրդատվական ծառայություններ է մատուցում Սիրիայի հակամարտությունից հետո Հայաստանում ապաստանած սիրիահայերին: ՀԲԸՄ-ն նաև ներդրումներ է կատարում ամենատարբեր բժշկական ծրագրերում:

Fields of hope

Արդյունաբերության և ենթակառուցվածքների խթանում

Զբոսաշրջությունը, նորարարական տեխնոլոգիաներն ու գյուղատնտեսությունը Հայաստանի առաջնային ոլորտներն են: ՀԲԸՄ-ն օգնում է ընդլայնել և ներկայացնել այս ոլորտները ՀԲԸՄ Վիրտուալ կամուրջ և ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրերի միջոցով: ՀԲԸՄ Վիրտուալ կամուրջ ծրագիրը Սիլիկոնյան հովտի ներդրողներին կապում է Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների հեռանկարային ընկերությունների հետ: Գյուղատնտեսության ոլորտում մեր նախաձեռնությունները խթանում են ֆերմերների և հողատերերի ֆինանսական անկախությունը: Մենք նաև ներդրումներ ենք կատարում ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպիսիք են՝ վերակառուցվող գյուղերում ոռոգման խնդրի լուծման, դպրոցների վերակառուցման և նմանատիպ ծրագրերը:

Համագործակցելով պետական ​​մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ ՀԲԸՄ-ն իրականացնում է ծրագրեր, որոնք ընդլայնում և զարգացնում են փոփոխությունների ձգտող համայնքների կարողությունները: Կարդացե՛ք Եվրամիության հետ մեր վերջին գործընկերության մասին, որն ուղղված էր Հայաստանում ՔՀԿ-ների ուսուցմանն ու զարգացմանը:

  • Ավերված գյուղերի վերականգնում՝ գյուղատնտեսական ռեսուրսներով, տներով և դպրոցներով:
  • Աղքատների ապրուստի ապահովում՝ արհեստագործական ուսուցման միջոցով:
  • Մասնագիտական բժշկական հաստատությունների հիմնում՝ Մարի Նուպար ակնաբուժարանի նման:
  • Ներդրում ենթակառուցվածքներում՝ Նուպարաշենի նման նոր վայրերի զարգացման համար:
  • Ներդրում ենթակառուցվածքներում՝ Նուպարաշենի նման նոր վայրերի զարգացման համար:
  • Հմտությունների զարգացում կենսական ազգային արդյունաբերություններում:
  • Խոցելի համայնքների կառուցում, որոնք հոգում են պայքարող թոշակառուների մասին:
  • Ապագա մայրերի առողջապահական կրթության միջոցով առողջ նորածինների խթանում:
  • Կանանց հզորացում՝ հանուն ֆինանսական անկախության
  • Հողի, վարկերի և գյուղտեխնիկայի միջոցով կայուն գյուղատնտեսական մշակում:
  • Կանանց հզորացում՝ ֆինանսական անկախության հասնելու համար:
Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն