Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up
Նկար
Polyclinic

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Մեր հաստատակամ հանձնառությունը

Բժշկական օգնություն

Բժշկական օգնություն

Խորհրդատվություն ու առողջապահական խնամքի հասանելիություն

Ներառարական ծրագրեր

Ներառարական ծրագրեր

Ծառայություններ հայ ներգաղթյալների համար

Կրթաթոշակներ

Կրթաթոշակներ

Օգնե՛ք կրթության և կենցաղային ծախսերի հարցում

Մինչ մենք արտակարգ օգնություն ենք ցուցաբերում ճգնաժամի ժամանակ, մենք նաև երկարաժամկետ աջակցության ռազմավարական նախաձեռնություններ ենք մշակում աղետներից վերապրածների համար: Փախստականների և ներգաղթյալների վերաբնակեցման մեր ծրագրերն ընդգրկում են բնակարանային ծախսերի հատուցումը, մասնագիտական խորհրդատվությունը, աշխատանքի տեղավորումը, կրթաթոշակներն ու անվճար առողջապահական ծառայությունները: Մեր համայնքները ապահովում են նաև անհրաժեշտ կայունության և հոգեկան առողջության աջակցություն:

  • Պայթյունն ամբողջությամբ ավերեց մեր տունը։ Ամբողջ առաստաղը փլվեց ու մեր հույսերը նույնպես: Միայն ՀԲԸՄ-ն օգնեց մեզ վերակառուցել և կահավորել մեր տունը, որպեսզի մենք կարողանանք ապահով վերադառնալ:
    Շաքե և Սահակ, Բեյրութ, Լիբանան (2021)
  • Մեր 2 երեխաների հետ Սիրիայից Լիբանան տեղափոխվելուց անմիջապես հետո ամուսնուս մոտ ոսկորների քաղցկեղ ախտորոշվեց։ Ես միշտ երախտապարտ կլինեմ, որ ՀԲԸՄ-ն օգնեց մեզ՝ հոգալով քիմիաթերապիայի ծախսերը, օգնելով մեզ բնակարանի վարձակալության հարցում և ներգրավելով մեզ Covid-19-ի աջակցության ծրագրում:
    Հեղինե , Հալեպ (2021)
  • Պատերազմից հետո երեխաների հետ տեղափոխվեցինք Երևան և ապաստան գտանք ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում։ Մենք դեռ զգում ենք ՀԲԸՄ թիմի բարությունը մեր հանդեպ: Նրանք ոչ միայն սնունդ, կացարան և պարագաներ էին ապահովում, այլ նաև օգնում էին ամուսնուս աշխատանք գտնել: Մենք այնքան երախտապարտ ենք:
    Մելինե, Հադրութ, Արցախ (2021)
  • Ընտանիքս Հալեպից Երևան տեղափոխելը դժվար որոշում էր։ Շնորհիվ ՀԲԸՄ-ից ստացած բնակարանային վարձավճարի և ուսման վարձի աջակցության՝ երեխաներս կարողացան ավարտել համալսարանը, և երբ ամուսինս ստիպված էր սրտի վիրահատության ենթարկվել, ՀԲԸՄ-ն կրկին մեր կողքին էր՝ օգնելով հոգալ նրա բժշկական ծախսերը:
    Սևան, , Հալեպ (2013)
video thumbnail

Հանուն տոկունության ու դիմադրողականության

Մենք հանձնառու ենք օգնելու ճգնաժամի մեջ գտնվող հայերին՝ վերականգնելու իրենց կյանքը: Նվիրաբերելով ՀԲԸՄ գլոբալ օգնության հիմնադրամին՝ դուք կարող եք ապահովել, որ ՀԲԸՄ-ն երկարաժամկետ ծրագրեր իրականացնի ի աջակցություն տուժածների:

ՆՎԻՐԵԲԵՐԵ՛Ք

Վերջին նախաձեռնությունները

Հետտրավմատիկ խորհրդատվություն երիտասարդների համար

2020 թ. Բեյրութի նավահանգստի ահռելի պայթյունից հետո ՀԲԸՄ-ն աղետից տուժած երեխաների համար կազմակերպել է հոգեկան առողջության վերականգնման խորհրդատվություններ:

Հայաստանում ՀԲԸՄ-ն մեկնարկել է Արցախյան պատերազմից տուժած երեխաների ամառային հանգստի ծրագիր: «Նաիրի» ճամբարը երիտասարդներին առաջարկում է հաճելի միջավայր՝ ժամանակ անցկացնելու բնության գրկում ու մասնակցելու օգտակար միջոցառումների: Ծրագիրն իրականացվում է փորձառու անձնակազմի մասնակցությամբ ու հոգեկան առողջության մասնագետների աջակցությամբ:

Սիրիահայերի բժշկական կենտրոն

ՀԲԸՄ Կլաուդիա Նազարյան բժշկական կենտրոնն ստեղծվել է սիրիահայերին բժշկական խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով: Հաստատությունը համալրված է Սիրիայից ներգաղթած բժիշկներով: Կենտրոնն առաջարկում է ընդհանուր և մասնագիտացված ծառայություններ բժշկական տարբեր ուղղություններով՝ ներառյալ մանկաբուժությունը, ինչպես նաև օգնում է գտնել ֆինանսավորման աղբյուրներ ավելի լուրջ բժշկական միջամտություններ ու ընթացակարգեր պահանջող դեպքերի համար:

Ինտեգրման ծրագրեր

Սիրիական պատերազմի ժամանակ Մոնրեալի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան դպրոցը ստեղծեց ինտեգրման կենտրոն նոր ժամանած հայ աշակերտների համար: Կազմակերպվեցին ֆրանսերենի, անգլերենի և հայերենի ուսուցման արագացված դասընթացներ: Այս փորձը կիրառվեց նաև երկրի այլ համայնքներում:

Ֆինանսական օգնություն տեղահանված ուսանողներին

ՀԲԸՄ-ն հասկանում է կրթության շարունակականության ապահովման կարևորությունը: Մենք կրթաթոշակներ ենք տրամադրում ՀԲԸՄ դպրոցներում, բուհերում ու քոլեջներում սովորող տեղահանված ուսանողներին:

Լիբանանի բժշկական կենտրոններ

Խոցելի հայկական համայնքներին անվճար առողջապահական խնամք ապահովումը կենսական է եղել ՀԲԸՄ-ի երկարաժամկետ ծրագրերում: 20-րդ դարի կեսերից մենք բժշկական կենտրոններ ենք հիմնել Լիբանանի աղքատ շրջաններում, որոնք, ցավոք հաջորդ տասնամյակներում վնասվել են պատերազմի ու հակամարտությունների ընթացքում: Այս կենտրոններն այսօր էլ գործում են՝ ծառայելով լիբանանահայերին ու լիբանանցիներին:

Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն