Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up
Նկար
YSIP participants looking over the gorge.

Դարձիր անդամ

Միացե՛ք հայության կյանքի որակը բարձրացնելու կոչված առաքելությանը

1906 թ. ՀԲԸՄ-ի հիմնադրումից ի վեր նրա գործունեության ընդլայնմանն աջակցել են աշխարհասփյուռ մեր անդամները: Բոլոր նրանք, ովքեր հավատում են ՀԲԸՄ-ի առաքելությանն ու կիսում միության հիմնական արժեքները, կարող են միանալ մեզ թե՛ որպես նվիրատու, կամավոր, թե՛ որպես մեր տարբեր ծրագրերի շրջանավարտ, խորհրդատու, փորձագետ կամ մասնագետ:

Կարող եք անդամագրվել ՀԲԸՄ-ին՝ տարեկան անդամավճարով, կամ նվիրաբերելով ՀԲԸՄ Հնարավորությունների հիմնադրամին, որն օգնում է ֆինանսավորել մեր տարեկան բյուջեն: Անդամագրվելով՝ կստանաք հատուկ ժողովների ու միջոցառումների, ինչպես նաև ՀԲԸՄ Ընդհանուր ժողովին մասնակցության հրավերներ: Քվեարկելու իրավունքով անդամակցության համար խնդրում ենք այցելել «Հաճախակի տրվող հարցեր» բաժինը:

Մենք ապավինում ենք մեր անդամների հանձնառությանը` շարունակելու մեր կարևոր աշխատանքն ամբողջ աշխարհում:

Թարմացրե՛ք ձեր անդամակցությունը

Որպես ՀԲԸՄ անդամ՝ դուք մաս եք կազմում համախոհ անհատների ցանցի, ովքեր հավատում են հայկական ժառանգության և մշակույթի տարածմանն ու ծաղկուն հայրենիքի կերտմանն ու սփյուռքի հզորացման տեսլականին:

Գրանցվե՛ք

Հաճախակի տրվող հարցեր


Ո՞րն է տարբերությունը տեղական անդամի ու համաշխարհային անդամի միջև:

ՀԲԸՄ-ի բոլոր անդամները համաշխարհային անդամներ են: Այնուամենայնիվ, այն վայրերում, որտեղ մասնաճյուղերը հավաքում են անդամավճարներ (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա), անհատները կարող են տեղական արժույթով անդամավճարներ վճարել անմիջապես իրենց մասնաճյուղին: Այս պարագայում դուք նույնպես մասնաճյուղի տեղական անդամ եք:

Միացե՛ք ձեր տեղական մասնաճյուղին կամ գրասենյակին այստեղ:

Արդյո՞ք անդամավճարը նվազեցվում է հարկերից:

ՀԲԸՄ-ն 501(c)(3) կազմակերպություն է ԱՄՆ-ում, իսկ անդամավճարները համարվում են նվիրատվություն այն կազմակերպությանը, որն այն նվազեցնում է հարկերը ԱՄՆ-ում գտնվողների համար: Հասկանալու համար, թե արդյոք ձեր անդամավճարը ենթակա է հարկային նվազեցման ԱՄՆ-ից դուրս, խնդրում ենք կապվել ՀԲԸՄ-ի ձեր տեղական գրասենյակի կամ մասնաճյուղի հետ հասցեարանի միջոցով, կամ գրել info@agbu.org հասցեին:

Ինչպե՞ս կարող եմ դառնալ ՀԲԸՄ-ի ցմահ անդամ:

Ցմահ անդամակցությունը կարգավիճակ է, որը տրվում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի կողմից որոշ բարերարների համար, ովքեր որևէ ժամանակ նվիրաբերել են 25,000 ԱՄՆ դոլար, կամ ավելի գումար մեր ընդհանուր նպատակների հիմնադրամին:

ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը նաև անհատներին տալիս է Նվիրատու անդամի (50,000 ԱՄՆ դոլար կամ ավելի), կամ Բարերար անդամի (100,000 ԱՄՆ դոլար) կոչում:

Ի՞նչ է նշանակում լինել ՀԲԸՄ քվեարկող անդամ:

Քվեարկող անդամը ՀԲԸՄ-ի այն անդամն է, ով շարունակաբար վճարել է անդամավճարներ, կամ նվիրատվություններ է կատարել Ընդհանուր անդամական ժողովին նախորդող երեք տարի անընդմեջ, կամ անդամ, ով նախորդող տարվա ընթացքում զբաղեցրել է շրջանի, մասնաճյուղի կամ Երիտասարդ արհեստավարժների խմբում ատենապետի պաշտոնը:

ՀԲԸՄ-ի քվեարկող անդամներ են նաև ցմահ, նվիրատու և բարերար անդամները:

Ինչպե՞ս կարող եմ օգտագործել իմ ձայնը որպես քվեարկող անդամ:

Բոլոր անդամները հրավիրվում են մասնակցելու երկամյա Ընդհանուր անդամական ժողովին: Քվեարկող անդամները ժողովին քվեարկելու իրավունք ունեն կամ ֆիզիկական ներկայությամբ, կամ վստահված անձի տրված լիազորագրով, որը տարածվում է ժողովին նախորդող ամիսներին:

Ինչպե՞ս կարող եմ ստուգել իմ անդամությունն ու քվեարկության կարգավիճակը:

Եթե ​​դուք տեղական մասնաճյուղի անդամ եք, անմիջապես կապվեք ձեր շրջանի գրասենյակի հետ: Բոլոր այլ հարցերի համար խնդրում ենք գրել info@agbu.org էլ. հասցեին:

Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն