Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up
Նկար
Medical Support Page Banner

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում առողջության ու բարեկեցության բարելավում

1930-ականներին ՀԲԸՄ-ն եզակի դեր է ունեցել հայրենիքում բժշկական կենսական կենտրոնների ստեղծման գործում: Այդ կենտրոնները նպաստել են առողջապահական համակարգի բարելավմանը: Նշյալ կենտրոններից շատերն այսօր էլ շարունակում են ծառայել հանրության բժշկական կարիքներին:

1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից մինչև 1991թ.-ի խորհրդային առողջապահական համակարգի փլուզումն ու անկախության առաջին տարիները, մեր նախաձեռնությունները նպաստել են Հայաստանում բժշկության արդիականացմանը: Ճգնաժամերի ժամանակ ՀԲԸՄ-ն, ձեռք բերելով ժամանակակից սարքավորումներ ու պարագաներ, օգնում է կյանքեր փրկել:

Որակյալ խնամքի հասանելիության խթանում

Բազմամասնագիտակական հիվանդանոցի, համաշխարհային կարգի ախտորոշիչ կենտրոնի ու պոլիկլինիկայի շնորհիվ հիվանդները ստանում են մատչելի ու որոշ դեպքերում անվճար բուժում: Այդ հեղինակավոր կենտրոնների ու մի շարք բժշկական մասնագիտությունների ու հիվանդների սպասարկման ծրագրերի հաջողությունը հաճախ պայմանավորված են ՀԲԸՄ-ի հաստատակամ աջակցությամբ:

Նկար
Tarouhi Hagopian Maternity Ward. 1929
Նկար
Aved Sarkis Rabies Clinic
Նկար
Marie Noubar Eye Clinic
Նկար
Earthquake AGBU Airlift of Children for Reconstructive Surgery
Նկար
Plastic-and-Reconstructive-Surgery-Center-at-the-Mikayelian-Hospital
Նկար
Plastic-and-Reconstructive-Surgery-Center-at-the-Erebuni-Hospital
Նկար
Ultrasound Center at Yerevan State Medical University
Նկար
Saint Nerses Hospital
Նկար
YSMU Levon and Claudia Nazarian Radiology Center. 2010
Նկար
AGBU Claudia Nazarian Medical Center for Syrian Armenians. 2016
Նկար
Oxygen Generators to Fight COVID19
Նկար
42 Tons of Medical Equipment in Partnership with UN World Food Program

Ախտորոշման-թեստավորման ընթացակարգերի բարելավում

Երևանի պետական ​​բժշկական համալսարանի Լևոն և Կլաուդիա Նազարյան գերձայնային բժշկության կենտրոնն իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում, որը հեղափոխություն կատարեց երկրում ճառագայթային ախտորոշման ու բուժման բնագավառում: Վերապատրաստված փորձառու բժիշկները հազարավոր հիվանդների են սպասարկում՝ ԱՄՆ Ֆիլադելֆիայի Ջեֆերսոնի անվան ուսումնական հիվանդանոցի հետ համագործակցությամբ:

video thumbnail

2020 թ. մարտից օգոստոս ընկած ժամանակահատվածում Քովիդ-19 համավարակի ընթացքում Կենտրոնը կատարել է 3322 CT հետազոտություն:

Նոր ներգաղթյալների խնամք

ՀԲԸՄ-ն Երևանի Վահե Կարապետյան կենտրոնում հիմնեց բազմաբնույթ առողջապահական հաստատություն՝ Սիրիայից ներգաղթած հայրենակիցների առողջական կարիքները հոգալու համար:

video thumbnail

Շտապ օգնության ջանքեր

Հավատարիմ մնալով արտակարգ իրավիճակներում վստահելի ու արդյունավետ կազմակերպություն լինելու իր համբավին՝ ՀԲԸՄ-ն քայլեր է ձեռնարկում ճգնաժամերի ժամանակ բժշկական միջոցների ապահովան ուղղությամբ:

Critical Equipment and Supplies

Կենսական սարքավորումներ ու պարագաներ

ՀԲԸՄ-ն միշտ օգնության է շտապել՝ հասցնելով վերականգնողական սարքավորումներ՝ կյանքեր փրկելու նպատակով: Բոլորովին վերջերս համավարակի և Արցախյան պատերազմի դժվարին պահերին, ՀԲԸՄ-ն օդափոխիչներ, թթվածնի գեներատորներ, ռենտգեն սարքավորումներ, պաշտպանիչ միջոցներ և այլ պարագաներ է տրամադարել:

De-stigmatizing Mental Health

Հոգեկան առողջության վերականգնում

Արցախյան Երկրորդ պատերազմից հետո շատ երեխաներ ապրեցին խորը հոգեկան վիճակ: Այդ երեխաների հոգեկան ծանր վիճակից դուրս բերելու համար ՀԲԸՄ-ն 2021 թ. մեկնարկեց Նաիրի ճամբարը՝ ողջունելով Արցախի և Հայաստանի երիտասարդներին: Նրանց հետ աշխատեցին խորհրդատուներ, արհեստավարժ բժիշկներներ ու հոգևորականներ:

Օգնեք մեզ լինել պատրաստ

Որպեսզի ՀԲԸՄ-ն կարողանա ըստ անհրաժեշտության հրատապ օգնություն տրամադրել, մենք ապավինում ենք ողջ աշխարհի նվիրատուների աջակցությանը՝ ՀԲԸՄ Գլոբալ օգնության հիմնադրամի միջոցով: Իմացե՛ք ավելին և նվիրաբերե՛ք այսօր:

նվիրաբերե՛ք
Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն