Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ծառայել մարդկությանը հոգատարությամբ ու կարեկցանքով

Մարդասիրական օգնության բնագավառում ՀԲԸՄ-ն միշտ եղել է առաջնագծում: Որտեղ էլ որ վտանգ է առաջացել, մեր հսկայական ցանցը գործել է արդյունավետորեն: Անգամ Հայոց ցեղասպանությունից առաջ, սովի ու տարածաշրջանային անկարգությունների ժամանակ, մեր առաջնորդներն ու անդամները զորաշարժի են ենթարկվել սահմաններից այն կողմ՝ կարիքավորներին սնունդ և օգնություն հասցնելու համար:

Հաջորդող տասնամյակներին դժվարություններ դիմագրաված հայերը, որպես փրկօղակ ու կամուրջ դեպի վերականգնում, ապավինել են մեր երկարաժամկետ աջակցությանը:

Հայ ժողովրդի կրած անասելի ողբերգությունների ու կորուստների հաղթահարման պատմությունը մեզ սովորեցրել է լինել համերաշխ մարդկային տառապանքների հետ՝ մեզ ոգեշնչելով վերադարձնել ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև կարիքավոր ոչ հայերին: Համաճարակների, քաղաքացիական անկարգությունների, պատերազմի ու բնական աղետների ընթացքում ՀԲԸՄ-ն շարունակում է օգնել կարիքավորներին:

Humanitarian Assistance - Refugee Children

Գլոբալ շտապ օգնություն

ճգնաժամերի դիմակայման ու աղետների մեղման գործում ՀԲԸՄ-ն տպավորիչ կարողություն է ստեղծել: Մեր համաշխարհային ենթակառուցվածքով մենք արագ միջոցներ ենք հավաքել, կամավորներ ուղարկել ու աշխատել համախոհ գործընկերների հետ: 2020 թ. մենք զանգվածային քանակությամբ սնունդ ու հագուստ ենք բաժանել հազարավորների ու ապահով ապաստան ու բժշկական օգնություն տրամադրել տեղահանված անհատներին ու ընտանիքներին: Մենք արագ և արդյունավետ արձագանքում ենք արտակարգ իրավիճակներին:

Humanitarian Relief

Շարունակական աջակցություն

ՀԲԸՄ-ն նաև երկարաժամկետ աջակցություն է հասցնում ավերիչ ողբերգությունից հետո: Մենք մեկնարկել ենք վերաբնակեցման ծրագրեր, կարիերայի խորհրդատվություն, աշխատանքի տեղավորում, դպրոցական ու համալսարանական կրթաթոշակներ տեղահանվածների ու փախստականների համար, ինչպես նաև անվճար բժշկական ծառայություններ ՀԲԸՄ խնամքի կենտրոններում: Մենք նաև հոգեկան առողջության աջակցություն ենք ցուցաբերում երկարատև տրավմայից տառապողներին:

Մեր միջազգային ցանցն ակտիվանում է՝ անհրաժեշտության դեպքում օգնություն հասցնելու համար: Իմացե՛ք ավելին մեր ազդեցության մասին և աջակցե՛ք մեր շարունակական ջանքերին՝ նվիրաբերելով ՀԲԸՄ Գլոբալ օգնության հիմնադրամին:

video thumbnail
  • Օգնություն Հայոց ցեղասպանությունը վերապրածներին
  • Բժշկական կենտրոններ և սննդամթեք ճգնաժամի մեջ հայտնված համայնքներին
  • Աջակցություն Գվատեմալայի երկրաշարժից տուժածներին
  • Հարյուր տոննաներով պաշար Սպիտակի երկրաշարժից տուժածներին
  • Անվճար առողջապահական ու սոցիալական ծառայություններ տեղահանված սիրիահայերին
  • Համայնքային օգնության շարժական ծառայություններ՝ սննդատուփերի տրամադրում համավարակի թեժ կետերում
Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն