Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Առաջընթացի և բացահայտումների ժամանակաշրջան

ՀԲԸՄ-ն 360 աստիճանի մոտեցում է ցուցաբերում կրթությանը, այդ թվում՝ ավանդական և նորարարական ուսումնական հարթակներին ու ծրագրերին: Մենք համագործակցում ենք հեղինակավոր կրթական հաստատությունների հետ՝ հայագիտական հետազոտությունները տարածելու նպատակով, ձգտում ենք աշխարհին ծանոթացնել հայ ազգի յուրօրինակ որակներին և հին ժամանակներից աշխարհի քաղաքակրթության մեջ ունեցած ներդրումներին: Բազմազան ուղղություններն ընդգրկող իր գործունեությամբ ՀԲԸՄ-ն սովորողների համար կրթության դռներ է բացում կյանքի ցանկացած փուլում:

School kid at desk

Դասարանային ուսումնառության ամրապնդումը

ՀԲԸՄ-ն ողջ աշխարհում աջակցում է բազմաթիվ կիրակնօրյա ու ցերեկային դպրոցների՝ առաջարկելով հայկական ուսումնական ծրագրեր և տեղական կրթական ծրագրի բարձր չափանիշներ: Ողջ աշխարհում և Հայաստանում ՀԲԸՄ-ն իրականացնում է բազմաթիվ արտադպրոցական ծրագրեր, այդ թվում՝ ՀԲԸՄ-ի երեք Հայորդյաց տները, «Արմատ» ծրագիրը, Շախմատի համադպրոցական մրցաշարը և Արցախի ԹՈՒՄՈxՀԲԸՄ կենտրոնը: Իսկ մեր վիրտուալ դասասենյակային միջոցառումներն ապահովում են, որ հայկական կրթությունը հասանելի լինի ամենքի համար:

Student watching Webtalk

Հասանելի ռեսուրսների տրամադրում

Ավանդական և թվային միախառն հարթակների միջոցով առաջարկում ենք հայոց լեզվի, պատմության ու ժամանակակից արվեստի հարուստ ռեսուրսներ: ՀԲԸՄ-ի Նուբարյան գրադարանում պահպանվում է 19-20-րդ դարերի աղբյուրների ու աշխատությունների հսկայական արխիվ, որը գործածվում է կարևոր  տեղեկատվություն տարածելու համար: Նոր տեխնոլոգիաների, մեր հեղինակային էլեկտրոնային գրքերի ու հավելվածների, ՀՎՀ դասընթացների և WebTalk-երի կիրառմամբ ապահովում ենք նյութերի ծավալուն պահոցների հասանելիություն:

AUA Professor

Աջակցություն բարձրագույն կրթությանը

ՀԲԸՄ-ն միջազգային մակարդակով կրթաթոշակային լայն հնարավորություններ է առաջարկում սովորողներին: Մենք նաև անհատներին ու հաստատություններին տրամադրում ենք հետազոտական դրամաշնորհներ՝ հայագիտության տարբեր ասպարեզներում: Հայաստանում նշանակալի աջակցություն ենք ցուցաբերում համալսարաններին` Հայաստանի ամերիկյան համալսարանին, Երևանի պետական համալսարանին և Հայաստանում ֆրանսիական համալսարանին:

Scouts

Վաղվա առաջնորդների ձևավորումը

Երիտասարդներին տրամադրելով հնարավորություններ` բացահայտելու սեփական տաղանդներն ու հարթելու սեփական ուղին՝ ՀԲԸՄ-ն կրթում է ինքնավստահ և իրազեկ համայնքային առաջնորդների սերունդներ: Մեր սկաուտական, մենթորային և առաջնորդական ծրագրերում խթանվում են հայկական ոգին, հարատև հարաբերությունները, ոգեշնչվում սեփական համայնքներին և Հայ ազգին վարձահատույց լինելուն ուղղված գործողություններ:

Գիտաժողովներ և համաժողովներ

Մենք պարբերաբար հյուրընկալում ենք կարևոր միջոցառումներ, որոնցում խրախուսվում են լայնախոհ քննարկումները, վերլուծություններն ու բանավեճերը բազմապիսի թեմաների շուրջ: Մարդու իրավունքներից մինչև արդի քաղաքականություն, դիմակայունություն և հոգևոր կյանք, մշակույթ և պատմություն. մենք մեկտեղել ենք ամենատարբեր մասնագիտությունների և տեսլականի տեր հեղինակների, պատմաբանների և առաջատար մտավորականների: Սեղմե՛ք հղումը՝ մոտակայքում գալիք միջոցառումներին ծանոթանալու համար:

  • ԱՌԱՋԱՐԿԵԼՈՎ ԽՆԱՄՔ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • ԽԹԱՆԵԼՈՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
  • ՍՏԵՂԾԵԼՈՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱՋԱԿՑԵԼՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ
  • ՄԵՆԹՈՐԻՆԳ՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ
  • ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՏԱՂԱՆԴՆԵՐՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ՀԱՍԱՆԵԼԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
  • ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ
Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն