Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up
Նկար
YSIP students at top of Mt Aragats

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Ներգրավվելու հնարավորություններ

Համաշխարհային մասշտաբով հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կամուրջներ կառուցել սփյուռքի և հայրենիքի միջև: ՀԲԸՄ-ն սփյուռքահայությանը հայրենիքին կապելու ուղղությամբ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում, ինչպես առկա, այնպես էլ առցանց եղանակով: Այս մշակութային փոխանակումը խթանում է Հայաստանի ապագայի կերտման գործում հավաքական ներգրավվածությունը, ինչպես նաև ամրապնդում ազգային պատկանելիությունը: ՀԲԸՄ-ն մի շարք համայնքային ծառայության փորձառություններ և մասնագիտական ​​զարգացման ծրագրեր է առաջարկում Հայաստանում ժամանակ անցկացնել ցանկացողներին: Երիտասարդ և կայացած մասնագետների համար ներգրավվածության բազմաթիվ ուղիներ կան՝ սկսած մենթորությունից մինչև ծրագրերի ստեղծում: Ճիշտ է, երբ ասում ենք, որ ՀԲԸՄ-ն բոլորի համար ինչ-որ բան ունի առաջարկելու:

Armenie Terre De Vie Participant girls working in the school renovation

Ծառայություններ

Ամեն դեպքում, Հայաստանում ժամանակ անցկացնելը՝ լինի որպես զբոսաշրջիկ, ուսանող, թե կամավոր, իսկապես ձևափոխող է: ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս խորությամբ ծանոթանալու հնագույն պատմությամբ հարուստ հայրենի բնության  գեղեցկությանը, անմիջական շփումներ ստեղծելու տեղացիների հետ ու ծառայելու հայրենիքին: Երիտասարդների համար «Հայաստան. կյանքի երկիր» և «Հայեր, համախմբվեք» ծրագրերը գյուղական և քաղաքային ընտանիքների հետ աշխատելու, մարդասիրական օգնություն բաշխելու, կենսական ենթակառուցվածքներն ու համայնքային տարածքները վերանորոգելու հատուկ հնարավորություններ են տալիս:

GLP Intern in Izmirlian Medical Center

Հետաքրքրությունների բացահայտում

Հայաստանը մասնագիտական ​​և կրթական հետաքրքրությունները բացահայտելու եզակի վայր է: «Համաշխարհային առաջնորդության» և «Երաժշտական ​​Հայաստան» ծրագրերի միջոցով ՀԲԸՄ-ն համալսարանական ուսանողներին և ավելի բարձր տարիքի անձանց տարբեր ոլորտներին ծանոթացնելու նպատակով նախագծեր է մշակել: Երկուսն էլ ապահովում են գործնական փորձ՝ աշխատել որոշակի ոլորտի մասնագետների հետ, միաժամանակ կապեր հաստատել համախոհների հետ: Առցանց միջավայր փնտրողների համար Հայկական վիրտուալ համալսարանը կյանքի է կոչում լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներ:

A Diasporan professional mentoring AGBU EmpowerHer participants to develop their businesses

Մենթորություն և ծառայություն

ՀԲԸՄ-ն մասնագիտական ​​կամ բիզնեսի զարգացման մենթորության և ուսուցման մի շարք ծրագրեր է առաջարկում: Մեր սկզբնական ծրագիրը կենտրոնացած էր սփյուռքահայ մասնագետների ընդգրկմամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աջակցության վրա: Մենք հպարտանում ենք կամավորների համար նախատեսված երկու աշխույժ ծրագրերով՝ ՀԲԸՄ Բիզնես մենթորների և «ԱՆԻ» խոսակցական անգլերենի ծրագրով, որը անգլիախոս սփյուռքահայերին կապում է իրենց խոսակցական հմտություններն ու վստահությունը բարելավել ցանկանող ծրագրի մասնակիցների հետ:

Minister Hakob Arshakyan talking to Dr. Yervant Zorian on a video call

Նոր ծրագրեր և նախաձեռնություններ

Սփյուռքի մեր հսկայական ցանցը մեծ դեր է խաղում Հայաստանում նախագծերի զարգացման, դրական փոփոխությունների առաջ մղման և աջակցման գործում: Այնպիսի ծրագրեր, ինչպիսին «Հայ կին» հղի կանանց կենտրոններն ու վերակառուցման ծրագրերն են, կարող են առաջընթաց գրանցել միայն սփյուռքի կամավորների նվիրյալ ջանքերի շնորհիվ: Վերջին նախաձեռնությունները, որոնցից են Հայաստանում տեղացի լրագրողների համար լրագրական հմտությունների դասընթացները, YERIA նախաձեռնությունը, օտարերկրյա դիտորդների խմբերը կամ Վիրտուալ կամուրջը, բոլորը հաջողությամբ մեկնարկել են հայրենիքից դուրս հայկական մասնագիտական ​​ցանցերի շնորհիվ:

video thumbnail
Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն