Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up
Նկար
grandmother feeding her grandchild in the AGBU Soup Kitchen

Աջակցության ծրագրեր

Սոցիալական և մարդասիրական ծառայություններ հայրենիքում

Նախորդ դարաշրջանում ՀԲԸՄ-ն առողջապահական և սոցիալական մի շարք ծառայություններ է մատուցել Հայաստանի ամենախոցելի խավերին՝ աղքատ տարեցներին, ապագա մայրերին, նորածիններին, ներգաղթյալներին ու պատերազմի հետևանքով տեղահանվածներին: Մենք նաև ներդրումներ ենք կատարում կենսական բժշկական ռեսուրսների հասանելիությունն ապահովող երկարաժամկետ ծրագրերում:

Տարածաշրջանի անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, ՀԲԸՄ-ն ընդլայնել է իր հասանելիությունն Արցախում և Մերձավոր Արևելքում՝ խիստ կարիքավոր հազարավոր հայերին ապահովելով սննդեղենով, ապաստանով, կրթաթոշակներով, ֆինանսական օգնությամբ ու առաջին անհրաժեշտության պարագաներով:

Սոցիալական ծառայություններ

Մեր նպատակն է հույս ու հանգստություն բերել հայ ժողովրդին՝ կյանքի տարբեր փուլերում։ Հայաստանում և Արցախում գործող ՀԲԸՄ «Հայ կին» կենտրոնները հղի կանանց ապահովում են սննդեղենով, տրամադրում երեխաների խնամքի անհրաժեշտ խորհրդատվություն: Երևանում գտնվող ՀԲԸՄ բարեգործական երեք ճաշարանները  տաք կերակուր են մատուցում 600 տարեցների: Ֆինանսավորումը, որը մենք տրամադրում ենք Կանանց աջակցության կենտրոնին, օգնում է ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց գտնել ապաստան և ֆինանսական անկախության ուղիներ:

  • Նկար
    A mother at Hye-Geen Center taking care of her child
  • Նկար
    Elderly Lady
  • Նկար
    Dining Center
  • Նկար
    Dr. Darakjian checking Syrian Armenian Triplet kids
  • Նկար
    Humanitarian Relief
  • Նկար
    The Claudia Nazarian Radiology Center

Բժշկական աջակցություն

Կարևորելով առողջապահական խնամքի հասանելիությունը Հայաստանում՝ ՀԲԸՄ-ն ստեղծել է արժեքավոր առողջապահական հաստատություններ՝ ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան» գերձայնային բժշկության կենտրոնը, որը բարձրացնում է ախտորոշիչ թեստավորման մակարդակը առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ ու վերապատրաստված բժշկական անձնակազմով և ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը, որն անվճար բժշկական խորհրդատվություն է տրամադրում Հայաստանում ապաստանած սիրիահայերին:

  • ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
  • ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
  • ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
video thumbnail

Աջակցեք մեզ

Մեր սոցիալական ծառայությունները հաճախ գործում են շնորհիվ միջազգային դոնորների առատաձեռն աջակցության: Եթե ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ, կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալ, խնդրում ենք կապ հաստատել մեր Տեղեկատվության և զարգացման գծով տնօրեն Քարեն Փափազյանի հետ kpapazian@agbu.org էլ.հասցեով:

Donate
Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն