Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up
Նկար
AGBU WE Participant with her products

ՀԲԸՄ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հզորացում և կրթում

Հաշվի առնելով Հայաստանի բնակչության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական կարիքները՝ ՀԲԸՄ-ն ստեղծել է այնպիսի հնարավորություններ, որոնք առավել ներառականություն, վերընթաց շարժունակություն և անհատական ​​հաջողություններ են ապահովում: Այս ռազմավարական ծրագրերի նպատակը կայուն և ինքնաբավ տնտեսության ստեղծումն է, որը խթանում է հասարակության արագ բարգավաճումը:

Հայության կյանքի որակի բարձրացմանը միտված մեր հանձնառությունները ցայտուն կերպով դրսևորվել են վերջին հարյուրամյակի ընթացքում՝ փոփոխվող ժամանակների հետ առավել զարգանալով և ընդարձակվելով: Հայաստանի անկախության հռչակման տարում՝ 1991 թ., ՀԲԸՄ-ն հիմնեց Հայաստանի ամերիկյան համալսարանն ու դրանից հետո մեկնարկեց կրթական ու հմտությունների զարգացման մի շարք ծրագրեր՝ ողջ երկրով մեկ խթանելով տղամարդկանց, կանանց և երեխաների զարգացումը:

Հաջողության հնարավորությունների ստեղծում

ՀԲԸՄ ծրագրերը եզակի առավելություն ունեն. կապը սփյուռքի հետ: Մեր հսկայական գլոբալ ցանցը պարարտ հող է մենթորների, խորհրդատուների և Հայաստանում զարգացող փոքր բիզնեսում ու աճող այլ ոլորտներում ներդրումների համար, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաներն ու զբոսաշրջությունը:

The Swiss-Armenian Academy of Hospitality

Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիա

ՀԲԸՄ-ի կողմից Գյումրիում համահիմնադրված Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան առաջարկում է 12–18 ամսվա հավաստագրման ծրագրեր խոհարարական արվեստի, սննդի և խմիչքի սպասարկման և հյուրանոցային կառավարման ոլորտներում՝ նպաստելով հյուրընկալության ոլորտում Հայաստանի դիրքի ամրապնդմանը։
A young winemaker lady with her branded wine bottle

Կին ձեռներեցներ

ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը օգնում է Հայաստանի և Արցախի կանանց սեփական բիզնեսներն ու գաղափարները տեղափոխել հաջորդ մակարդակ: Այս համապարփակ ծրագիրն ապահովում է անվճար ռեսուրսների հասանելիություն՝ վերապատրաստման դասընթացների, բիզնես մենթորների, անգլերեն լեզվի ուսուցման, ցանցային կապերի և փոքր դրամաշնորհային մրցույթների միջոցով:

A women coder sitting on her desk in fron of her laptop

Կին ծրագրավորողներ

«Կին ծրագրավորողներ» ծրագիրն առաջարկում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ մասնակիցներին տեղական ընկերություններում ծրագրավորման և նախագծերի ղեկավարման պաշտոնների նախապատրաստելու համար: Ծրագրավորողները կարող են օգտվել նաև անգլերեն լեզվի ուսուցումից, մենթորների հետ հանդիպումներից և փորձառության հնարավորություններից:

LEAP English language course participants at a class

Սովորիր և վաստակիր

Արցախի ժողովրդի վաստակելու ներուժը խթանելու նպատակով, ՀԲԸՄ «Սովորիր և վաստակիր» ծրագիրն առաջարկում է մասնագիտական ​​զարգացման դասընթացներ և վերապատրաստումներ: Ծրագիրն աջակցում է պետական ​​ծառայողներին և անհատներին, ինչպես նաև բարենպաստ միջավայր է ստեղծում փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Girl in graduation cap and gown with diploma

Կրթաթոշակներ

ՀԲԸՄ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում Հայաստանի կրթական հաստատություններին՝ մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանին և Հայաստանում ֆրանսիական համալսարանին: Նրանց համար, ովքեր սովորում են արտերկրում, հասանելի են ուսումնական տարբեր մասնագիտությունների գծով մի շարք կրթաթոշակներ:

ՀԲԸՄ Երևանի երիտասարդ արհեստավարժները երիտասարդների համաշխարհային ցանցի մի մասն են, որոնք կազմակերպում են սոցիալական, մասնագիտական ​​ու մշակութային միջոցառումներ: Միացե՛ք ՀԲԸՄ ԵԱ Երևանի խմբին ու դարձե՛ք տեղական կամ միջազգային համախոհների ցանցի մի մասը: 

Երիտասարդական ծրագրեր 

Մենք երիտասարդներին կապում ենք իրենց հասակակիցների հետ՝ ապահովելով, որ նրանք դառնան Հայաստանի ակտիվ և ինքնավստահ քաղաքացիներ.

  • Սկաուտներ - (Երևան)
  • Հայորդյաց տներ* - (Երևան)
  • ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ* (համահանրապետական)
  • Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադա* (համահանրապետական)
  • Նաիրի ճամբար (Կոտայքի մարզ)

* Իրականացվում է գործընկերների կողմից՝ ՀԲԸՄ-ի համաֆինանսավորմամբ

  • Նկար
    Camp Nairi participants
  • Նկար
    A kid shooting with camera
  • Նկար
    dancing class at the children's center
  • Նկար
    Armenian school kids playing chess
Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն