Skip to main content
Սկիզբ
AGBU Western Region
  • Who We Are
    • Chapters and Committees
    • Volunteer
    • Membership
    • Regional Directory
  • What We Do
    • Programs
    • Events
    • Highlights
    • Performing Arts Center (PAC)
    • Manoogian-Demirdjian School
  • About AGBU
    • Global Mission
    • Work in Armenia
    • News & Publications
    • Global Directory
  • Connect
  • Donate
  • Sign Up
Նկար
AGBU Armenia HQ Reception

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Տանը՝ հայրենիքում

Խորհրդային տարիներին ՀԲԸՄ-ն իր առաջին գրասենյակի հիմնադրմամբ ապահովեց ֆիզիկական ներկայություն քաղաքամայր Երևանում: Անկախությունից անմիջապես հետո  հիմնեցինք մեր ներկայացուցչությունը, որը գտնվում էր Ալեք Մանուկյան փողոցում: Ի վերջո, մենք տեղափոխվեցինք քաղաքի սրտում գտնվող սեփական վեցհարկանի շենքը, որտեղ գտնվում է Հայաստանի մեր կենտրոնատեղին: Մեր ներկայությունը համալրվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնով։

Պատմականը հանդիպում է ժամանակակից ճարտարապետությանը

ՀԲԸՄ Հայաստանի նոր շենքը գտնվում է Հանրապետության հրապարակին հարող Մելիք-Ադամյան փողոցում և միաձուլում է ճարտարապետական ժամանակակից տարրերն ու Հին Երևանի պատմական ոճը: Հին շենքը կառուցվել է 1906թ., որտեղ գործել է Երևանի քաղաքային խորհուրդը։ Պահպանվել է շենքի ճակատային հատվածն ու համալրվել բոլորովին նոր ինտերիերով՝ ժամանակակից ենթակառուցվածքով, գրասենյակային բոլոր հարմարություններով, 200 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով, ընդարձակ ետնաբակով ու վերնահարկով, որտեղ գործում է ռեստորան՝ 270º գեղեցիկ տեսարանով դեպի քաղաք:

  • Նկար
    AGBU Armenia HQ Facade
  • Նկար
    AGBU Armenia HQ Back Yard
  • Նկար
    AGBU Armenia HQ 2nd floor
  • Նկար
    AGBU Armenia HQ Hall

Հրավիրում ենք ձեզ միանալու ՀԲԸՄ Հայաստանի միջոցառումներին, ինչպես նաև համտեսելու մեր վերնահարկի ռեստորանի բազմազան ճաշատեսակները: Միջոցառումների դահլիճը կամ ետնաբակի տարածքը վարձակալելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ armenia@agbu.org էլ. հասցեով:

  • Նկար
    VK Center Yerevan Facade
  • Նկար
    VK Center Yerevan Library
  • Նկար
    VK Center Yerevan Dorm
  • Նկար
    VK Center Yerevan Kitchen

Հոգատարության ու հաղորդակցման վայր

ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնը երեք մասնաշենքերից բաղկացած համալիր է, որտեղ տեղակայված են Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը, ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնն ու հանրակացարանային տարածքը, որը նախատեսված է ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի, ուսանողների և այլոց կարճաժամկետ այցելությունների համար: Կահավորված ննջասենյակներում ընդունելով ավելի քան 100 հյուրերի՝ Կենտրոնն առաջարկում է նաև ընդհանուր տարածքներ, ինչպիսիք են՝ գրադարանը, փակ խաղասենյակն ու հեռուստասենյակը: Ժամանակակից կացարաններն ու հարմար դիրքը իդեալական են խմբերի հանգստի համար:

Վահե Կարապետյան Կենտրոնը հատկապես աշխուժանում է ամռանը, երբ արտերկրից ժամանում են ՀԲԸՄ երիտասարդական խմբերը, որոնք մասնակցում են մշակութային շրջագայությունների ու կամավորական աշխատանքների: Հանրակացարանային սենյակները կարող են վարձակալվել ոչ ամառային ժամանակաշրջանում։ Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք մեզ՝ armenia@agbu.org:

Կոնտակտային տվյալներ

ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի
Մելիք-Ադամյան փ. 2/2
Info
X

ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի

Մելիք-Ադամյան փ. 2/2

Մելիք-Ադամյան փ. 2/2

0010

Երևան

Հայաստան



armenia@agbu.org

+374 60 722222

ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն
Զաքարիա Քանաքեռցու փ. 1
Info
X

ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն

Զաքարիա Քանաքեռցու փ. 1

Զաքարիա Քանաքեռցու փ. 1

0052

Երևան

Հայաստան

armenia@agbu.org

+374 11 512250

ՀԲԸՄ Արցախի ներկայացուցչություն
Ազատամարտիկների փ. 28
Info
X

ՀԲԸՄ Արցախի ներկայացուցչություն

Ազատամարտիկների փ. 28

Ազատամարտիկների փ. 28

Արցախ



armenia@agbu.org

+374 47 171654

Նկար
AGBU Armenia HQ Event
Նկար
AGBU Armenia HQ Event
Նկար
AGBU Armenia HQ Event
Նկար
Point Of View Restaurant - Yerevan
Նկար
AGBU Armenia HQ Event
Նկար
AGBU Armenia HQ Event
Նկար
AGBU Armenia HQ Event
Նկար
Point Of View Restaurant - Yerevan
Նկար
What's New Tile

Events

Նկար
Sets of youth playing with one young girl turning to face the camera.

Programs

Նկար
VTM PAC

Performing Arts Center

Նկար
Highlights

Highlights

  • Contact
  • Regional Directory
  • AGBU Jobs
  • Shop
  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube
  • Պայմաններ ԵՎ դրույթներ
  • Կորպորատիվ քաղաքականություն
  • Գաղտնիության քաղաքականություն